Իրանը Ռուսաստանի հետ ավտոմեքենաների արտահանման վերաբերյալ 300 մլն դոլարի արժողության հուշագիր է ստորագրել, հայտարարել է Իրանի Ավտոպահեստամասերի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մոհամմադրեզա Նաջաֆի Մանեշը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ստորագրվել է այդ երկիր (Ռուսաստան)  ավտոմեքենաների արտահանման մասին 300 մլն դոլարի արժողության հուշագիր», – Fars-ը մեջբերել է Ավտոպահեստամասերի արտադրողների ասոցիացիայի ղեկավարի խոսքը։

Իրանում ավտոմեքենաների ատրադրությամբ զբաղվում է Iran Khodro (IKCO) խոշորագույն ընկերությունը։  Այդ ապրանքանիշի հայտնի մոդելներից է Samand սեդանը, որը ստեղծվել է Peugeot 405-ի հիմքի վրա։ Այս պահին ընկերությունը պատրաստվում է թողարկել Rira-ի նոր մոդելը, որը ստեղծվել է Peugeot 208-ի, 508-ի եւ 2008-ի նմանությամբ, ինչպես նաեւ Citroen C-Elysee: