Նյու Ջերսիի ապաստարանից «շատ տխուր եւ ընկճված» կատուն վերջապես տուն է գտել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել սոցիալական ցանցերում, գրում է New York Post-ը։

Անօթեւան կատվի պատմությունը տարածվել է Twitter-ում, որից հետո հարյուրավոր մարդիկ եկել են նրան իրենց տուն տանելու, իսկ ոմանք նույնիսկ հերթ են կանգնել կացարանի մոտ։ «Ֆիշթոֆերը ձուկ չէ ջրում, բայց նա իրեն լավ չի զգում կացարանում: Նա շատ տխուր է ու ընկճված եւ միայն որեւէ մեկի ընկերակցությամբ է ուտում։ Հնգամյա Ֆիշթոֆերին գտել են փողոցում, նա կարոտում է իր ընտանիքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեքստին կցվել են նաեւ տխուր կատվի լուսանկարները։ Գրառման մեջ պարզաբանվում է, որ Ֆիշթոֆերը չէր ցանկանում լուսանկարվել, բայց նա իսկապես սիրում է ուշադրությունը, որին մարդիկ արժանացնում են նրան։ «Ֆիշթոֆերը մեծ համառ տղա է, մի՞թե ձեզ դուր չէր գա քսվել այդ մեծ այտերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ֆիշթոֆերի հանդեպ ուշադրությունը կացարանի մի քանի այլ կատուների օգնել է տուն գտնել: Այժմ Ֆիշթոֆերն ունի նոր տերեր եւ սեփական Twitter հաշիվ՝ 17 000 հետեւորդով։