Վեց տարբեր երկրների իրավապահ մարմինները միավորել են իրենց ջանքերը, որպեսզի ոչնչացնեն թմրավաճառների «սուպերկարտելը», որը վերահսկում է Եվրոպայի կոկաինի առեւտրի մոտ մեկ երրորդը, հայտնել է Եվրամիության հանցավորության դեմ պայքարի գործակալությունը:

Եվրոպոլը հայտնել է, որ հետաքննության ընթացքում ձերբակալվել է 49 կասկածյալ, իսկ Եվրոպայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում վերջին շրջայցերը տեղի են ունեցել նոյեմբերի 8-19-ը:

Գործակալությունը հայտնել է, որ «Անապատի լույս» գործողության մեջ ներգրավված ոստիկանական ուժերը հարվածներ են հասցրել ինչպես «հրամանատարադիսպետչերական կենտրոնին, այնպես էլ թմրանյութերի ապօրինի շրջանառության լոգիստիկ ենթակառուցվածքին Եվրոպայում»:

Եվրոպոլի աջակցությամբ Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում եւ ԱՄԷ-ում իրականացված հետաքննությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 30 մետրիկ տոննա թմրանյութ։ Ըստ Եվրոպոլի՝ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը նույնպես դեր է խաղացել կազմակերպության ոչնչացման գործում, որը զբաղվում էր նաեւ փողերի լվացմամբ։

«Կասկածյալների հսկողության եւ հրամանատարության ներքո Եվրոպա կոկաին մտցնելու մասշտաբները հսկայական են եղել»,- հայտարարել է Եվրոպոլը՝ հավելելով, որ կասկածյալները կոդավորված հաղորդագրություններ են օգտագործել՝ թմրանյութերի մատակարարումները կազմակերպելու համար: