Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ծառայողական ավտոմեքենան՝ Volkswagen Phaeton և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Դեպքի առնչությամբ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տուժածներ չկան։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնեմ, որ Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին:

Տուժածներ չկան»,- նշել է նա: