ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը և ԿԳՍՄՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը 4 օրով գործուղվում են Տաշքենդ:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանին 2022 թվականի դեկտեմբերի 11-14-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և հումանիտար համագործակցության հարցերով խորհրդի և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
  2. Արայիկ Խզմալյանի և Սվետլանա Սահակյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»: