Ե՛վ Շվեդիան, եւ՛ Ֆինլանդիան դեռեւս պետք է մի շարք միջոցներ ձեռնարկեն Անկարայի հետ ստորագրված հակաահաբեկչական հուշագրի իրականացման համար, ինչը Թուրքիայի պայմանն է՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հաստատման համար, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է NTV-ն։

«Նրանք դեռ ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկել։ Նրանք չարդարացրին արտահանձնումների եւ իրավական նորմերի հետ կապված կոնկրետ ակնկալիքները: Մեր նախագահը այս հարցերը փոխանցել է նաեւ Շվեդիայի վարչապետին։ Ընդհանուր առմամբ, գործընթացը դրական է, բայց դեռ կան գործողություններ, որոնք պետք է ձեռնարկել»,- ասել է նախարարը, տեղեկացնում է РБК-ն։

Հիմնականում պահանջները Շվեդիային են վերաբերում։

Չավուշօղլուն հայտնել է, որ վաղը Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթաժողովում թուրքական կողմը եռակողմ բանակցություններ կանցկացնի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ։