Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Ամերիկյան արժույթի թուլացումը նպաստում է թանկարժեք մետաղի գնանշումներին, շուկաները սպասում են ԱՄՆ տնտեսության վերաբերյալ վիճակագրության հրապարակմանը։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 12,35 դոլարով կամ 0,71 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 752,65 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 2,01 տոկոսով՝ մեկ ունցիան 21,335 դոլար։