Պղնձի արժեքը երեքշաբթի բարձրացել է 2 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի թուլացումը նպաստում է արդյունաբերական մետաղի գնանշումներին։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 2,24 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,6 805 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, կրճատվել է 0,61 տոկոսով՝ 7 959 դոլար, ալյումինիումինը մնացել է 2 362,5 դոլարի մակարդակում, ցինկինը բարձրացել է 0,56 տոկոսով՝ 2 937 դոլար։