Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկի՝ Ամիր Ալի Հաջիզադեի տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ՝ ուժայիններ։

Նրա խոսքով՝ բազմաթիվ զոհերի թվում եղել են շարքային իրանցիներ, որոնք չեն մասնակցել բողոքի ցույցերին։

Ընդ որում, «Իրանի իրավապաշտաններ» (HRAI) կազմակերպությունը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 451 ցուցարար եւ անվտանգության ծառայությունների 60 աշխատակից, եւս ավելի քան 18 հազար մարդ ձերբակալվել է:

Իրանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են այս աշնանը՝ Մաքսի Ամինիի մահից հետո, որը ձերբակալվել էր հիջաբը սխալ կրելու համար։ Ձերբակալությունից մի քանի օր անց կինը մահացել է։