Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարտըն նահանգում ավտոբուս է շրջվել, տուժել է առնվազն 39 մարդ, հաղորդում է TRT հեռուստաալիքը:

«Ռիզե քաղաքից Զոնգուլդակ ուղեւորվող ուղեւորատար ավտոբուսը շրջվել է, նախնական տվյալներով՝ վիրավորվել է 39 մարդ»,-հայտնել է հեռուստաալիքը։

Տուժածները հոսպիտալացվել են, սկսվել է միջադեպի հետաքննությունը։