Թուրքիայի եւ Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի եւ Բաշար Ասադի առաջիկա հանդիպման համար «կուլիսային դիվանագիտության» աշխատանքներ են տարվում, գրում է Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը մոտ է կառավարական շրջանակներին:

«Նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ կարող է հանդիպել Ասադի հետ։ Կուլիսային դիվանագիտության աշխատանքներ են  տարվում, որպեսզի երկու առաջնորդները միավորվեն։ Կարծում եմ, որ այս հանդիպումը տեղի կունենա կարճ ժամանակում»,-գրել է Սելվին։

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հոկտեմբերին հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է միջնորդել Էրդողան-Ասադ հանդիպմանը։ Ինքը՝ Էրդողանը, նոյեմբերի կեսերին հայտարարել է, որ Անկարան կարող է գնահատել այդ առաջարկը, երբ գա ժամանակը։