Սպիտակ տունը հաղորդել է, որ առաջին տիկին Ջիլ Բայդենը տոներին ընդառաջ ԱՄՆ նախագահի նստավայրը զարդարելիս ոգեշնչվել է երկրի հիմնարար փաստաթղթերից։

Ջո Բայդենի կնոջ կողմից ընտրված թեման դարձել են ԱՄՆ Սահմանադրության առաջին բառերը՝ «Մենք՝ ժողովուրդս».

Սպիտակ տունը հաղորդել է, որ տոնական զարդարանքը ցույց է տալիս, թե ինչն է միավորում ամերիկացիներին տոների ժամանակ եւ ամբողջ տարվա ընթացք    ում։

Այսպիսով, Սպիտակ տան գրադարանում ցուցադրված է Անկախության հռչակագրի պատճենը։

Ամանորյա անուշահացե տնակը Ֆիլադելֆիայի Ինդեփենդենս Հոլի պատճենն է։ Այդ շենքում ստորագրվել են Անկախության հռչակագիրը եւ  ԱՄՆ Սահմանադրությունը։

Այս տարվա նորույթ է դարձել փայտե մենորան, որը պատրաստել են  Սպիտակ տան ատաղձագործները։