Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները բազային սցենարով ակնկալում են Հայաստանի ՀՆԱ-ի 2,5 տոկոս աճ։ Այս մասին նշվել է Եվրասիական զարգացման բանկի «Մակրոտնտեսական կանխատեսում – 2023» զեկույցում։

Հայաստանի տնտեսությունը 2022թ. ցուցադրում է աճ ավելացված ներքին պահանջարկի շնորհիվ։ Աճը պայմանավորված է նաեւ արտահանվող ապրանքների բարձր գներով։