Անկարան Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում օդային օպերացիայի ընթացքում իր գործողությունները համակարգել է Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Ինչպե՞ս ենք մտել Թել Ռիֆաթ։ Դա քննարկել ենք  Ռուսաստանի հետ, համակարգել ենք մեր գործողությունները։ Մենք պլանավորում ենք, քննարկում, համակարգում, գործում»,-ասել է նա AHaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Թուրքիան նոյեմբերի 20-ից Սիրիայի հյուսիսում օդային օպերացիա է իրականացնում Քրդական բանվորական կուսակցության դեմ։ Հաղորդվում է Քոբանում հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օպերացիան հաջող է համարում եւ չի բացառում, որ դրան կհաջորդի ցամաքային օպերացիան։