Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 09։20-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել դեպի ձորակը։ Ու ավտոմեքենան անվտանգ տարածք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդ Արմեն Առաքելյանի և ուղևոր Արմեն Ապրեսյանի օգնությամբ, պարեկների գլխավորությամբ, ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ վայր։