Սեւ ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է նորման, հաղորդում է DHA գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Սեւծովյան տեխնիկական համալսարանի (KTU) գիտնականների տվյալները։

Հետազոտողները 1100 կիլոմետր երկարությամբ ափերից նմուշներ են վերցրել եւ ջրի մեջ հայտնաբերել մոտ տասը ծանր մետաղ: Այսպիսով, ծովի հատակին ամենամեծ աղտոտող բեռը կրում են կապարը, պղինձը, մկնդեղը եւ ցինկը։ 

Բացի այդ, ջրի մեջ հայտնաբերվել են ստրոնցիում, վանադիում, ալյումին, նիկել, կոբալտ եւ լանթան։ Մասնագետները եկել են եզրակացության, որ համապատասխան ցուցանիշները Թուրքիայի արեւելյան մասում ավելի բարձր են, քան կենտրոնական եւ արեւմտյան մասում, ինչը հիմնականում բացատրվում է նշված շրջաններում օգտակար հանածոների հանքավայրերի եւ հանքերի առկայությամբ: