Մերձավոր Արեւելքից ԱՄՆ-ի հեռանալը կարող է զգալիորեն նպաստել տարածաշրջանում անվտանգության հաստատմանը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Իրաքի վարչապետ Մուհամմադ աս-Սուդանի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է IRNA-ն։

Նոյեմբերի 29-ին Իրաքի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։

«Անվտանգությունը, կայունությունը եւ խաղաղությունը պետք է հաստատվեն հենց տարածաշրջանի ղեկավարության եւ իրավակարգի ուժերի կողմից», - նշել է Ռաիսին։

Նրա խոսքով՝ Աֆղանստանում, Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը չի նպաստել այդ երկրներում անվտանգության հաստատմանը։ Ավելին՝ նրանց ներկայությունը, Իրանի նախագահի կարծիքով, չի նպաստում նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում կայունության հաստատմանը։