ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բուխարեստում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իբր, ձմեռն օգտագործում է որպես կլիմայական զենք։

«Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն փորձում է ձմեռը որպես զենք օգտագործել Ուկրաինայի դեմ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցվներն արդեն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, նրանք կշարունակեն այդ աջակցությունը, այդ թվում նաեւ գազային եւ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված օգնությունը, ինչպես նաեւ կշարունակեն ՀՕՊ համակարգերի մատակարարումները», — ասել է Սթոլթենբերգը։

Նա նշել է, որ Բուխարեստում հանդիպմանը ՆԱՏՕ-ն մտադիր է պայմանավորվել Ուկրաինային տրամադրվող օգնության ընդլայնման մասին։