2023 թվականին Հայասատանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կլինի 7-8 տոկոսի սահմանում։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի «Մակրոտնտեսական կանխատեսում – 2023» զեկույցում։

2024 թվականի վերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կկազմը կկազմի մոտ 6,6 տոկոս։

Ակնկալվում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ցիկլը կավարտվի 2023 թվականի առաջին եռամսյակում՝ սպառողական պահանջարկի աստիճանական շտկման եւ արտաքին ինֆլյացիոն ճնշման թուլացման պայմաններում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ԿԲ խորհրդի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր եւս 0,5 տոկոսային կետով։ Այն հաստատվել  է 10,5 տոկոսի սահմանում: