Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը կոչ է արել խուսափել էյֆորիայից՝ կապված 2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպերի հետ։ Այս մասին նա ասել է «Մակրոտնտեսական կանխատեսում 2023» առցանց շնորհանդեսի ժամանակ։

Հայաստանի տնտեսությունը «դրական շոկ» է ապրել, սակայն հաջորդ տարի, ըստ Վինոկուրովի, սպասվում է տնտեսական աճի կտրուկ դանդաղում։   

«Էյֆորիան վնասակար կլինի»,-հավելել է նա։