Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը՝ Արմեն Փաշինյանին, վրաերթի է ենթարկելու դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վարորդը դեպքի վայրը չի լքել։