Տարեսկզբից Հայաստան է ժամանել ավելի քան 300 հազար քաղաքացի Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ այլ երկրներից։ Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նրա գնահատմամբ՝ դա Հայաստանի ընդհանուր բնակչության 10 տոկոսն է։ Դա չի կարող չազդել եւ չապահովել երկնիշ աճ եւ չազդել հարկային եկամուտների աճի վրա։ 

«Ի վիճակի՞ ենք արդյոք նման պայմաններում նվազեցնել աղքատության մակարդակը։ Տարեվերջին աղքատության մակարդակը հասնում է 42 տոկոսի։ Սա սարսափելի է: Մարդիկ քնում են գետնին։ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ մարդ աղքատ է»,-նշեց Մանասերյանը։

Նա տեղեկացրեց, որ աղքատության մակարդակի հակառեկորդը պատկանում է Շիրակի մարզին, որտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը։

«Կարելի էր գովել բյուջեն, եթե այն խթաներ զբաղվածությունը, կրճատեր գործազրկությունը, որակյալ կադրեր պատրաստեր տնտեսության համար»,-հավելեց տնտեագետը։