Գիտության ֆինանսավորման չափը վեց անգամ զիջում է ոստիկանության ծախսերին։ Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա հիշեցրեց, որ ոստիկանության ծախսերն ավելի շատ են, քան բանակի ծախսերը։ 

Տնտեսագետը նկատեց, որ այդ հարցերին պետք է պատասխանի կառավարությունը։

«Բյուջեն պետության մեկ տարվա ծրագիրն է։ Բայց այնտեղ չկա վերլուծություն, թե ինչ կլինի հաղորդակցությունների ապաշրջափակման, Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում, կշարունակվի արդյոք Արցախի հանդեպ պարտավորությունների կատարումը անհրաժեշտ ծավալներով, ինչ իրավիճակ կլինի գյուղատնտեսության ոլորտում, ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ տնտեսության զարգացման համար»,-նշեց Մանասերյանը։ 

Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում արտասահմանից քաղաքացիների ներհոսքի հաշվին աճ է գրանցվել, սակայն փորձագետը հիշեցրեց Վերին Լարսի անցակետի հետ կապված հարցը, ինչը խնդիրներ է ստեղծում գյուղատնտեսության ոլորտի համար։