Եվրահանձնաժողովը թարմացրել է անօդաչուների օգտագործման կանոնները՝ նպատակ ունենալով խթանել կոմերցիոն շուկայի արագ աճին։ Մոտ ապագայում միջոցներ կձեռնարկվեն՝ պայքարելու անօդաչուների վնասակար օգտագործման դեմ, հաղորդում է Reuters-ը։

Անօդաչուները ավելի հաճախ սկսել են օգտագործվել գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, վերահսկողության, քաղաքաշինության, անվտանգության եւ ռազմական գործողությունների մեջ, ինչը մտահոգություններ է առաջացնում աղմուկի, անվտանգության եւ գաղտնիության տեսանկյունից։ 

Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Չինաստանը եւ Թուրքիան անօդաչուների համաշխարհային խոշորագույն արտադրողների քառյակում են։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ անհրաժեշտ են միջոցներ կիրառել՝ անօդաչուների վնասակար օգտագործման դեմ։

Թարմացված կանոնները նաեւ առանձնացնում են քաղաքացիական եւ պաշտպանական անօդաչուների միջեւ սիներգիայի ոլորտները:

ԵՄ-ն նաեւ կսահմանի Trusted Drone մակնշման համար չափանիշներ, որպեսզի օգտատերերը կարողանան անվտան եւ վստահ կառավարել նման անօդաչուները։