Հունգարիան թույլ չի տա Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի գումարում, քանի դեռ Կիեւի իշխանությունը չի վերականգնել Զակարպատիեում էթնիկ հունգարացիների իրավունքները Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տարիներ առաջ հասկացրել ենք, որ քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել Զակարպատիեում էթնիկ հունգարացիների իրավունքները, մենք չենք աջակցի այդ մարմնի գումարմանը»,ճասել է նա։

Նա նշել է, որ Ուկրաինայում զինված հակամարտության սկզբից Հունգարիան չի բարձրացրել այդ հարցը եւ դեռ մտադիր չէ դա անել։ «Հույս ունենանք, որ շուտով խաղաղություն կհաստատվի, եւ այդ հարցը հնարավոր կլինի կրկին քննարկել»,-հավելել է Սիյարտոն։