Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, հաղորդում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները պարբերաբար շփվում են, քննարկում տարբեր հարցեր, այդ թվում՝ անձնագրերով սահմանը հատելու հնարավորությունը, քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել մոտ ապագայում։ 

«Մենք ցանկանում ենք խաղաղության եւ բարգավաճման հիմք դնել ողջ Հարավային Կովկասում։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, եւ այժմ երկրները փոխգործակցություն են հաստատում առանց երրորդ կողմերի միջնորդության։ Դա առանձնահատուկ նշանակություն ունի»,-հավելել է նա։