ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները խոստացել են ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային եւ օգնել վերականգնել նրա էներգետիկ ենթակառուցվածքը։

«Ռուսաստանի ագրեսիան, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիական եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա նրա համառ եւ անամոթ հարձակումները, միլիոնավոր ուկրաինացիների զրկում է հիմնական սոցիալական ծառայություններից»,-ասվում է ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ։

«Մենք կշարունակենք եւ էլ ավելի կուժեղացնենք Ուկրաինային քաղաքական եւ գործնական աջակցությունը, կպաշտպանենք նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ ղեկավարները նաեւ հաստատել են 2008 թվականին կայացած գագաթաժողովի շրջանակում ՆԱՏՕ-ի որոշումն առ այն, որ Ուկրաինան, ի վերջո, կդառնա դաշինքի անդամ: Սակայն այդ ժամանակից ի վեր առաջնորդները ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկել։