Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մեկ խախտում են արձանագրել։

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով երկու մարդ վիրավորվել է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։