ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինա Patriot ՀՕՊ համակարգեր ուղարկելու հնարավորությունը, լրագրողներին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է CNN-ը։

«Բոլոր հնարավորությունները սեղանին են»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե դիտարկում է արդյոք ԱՄՆ-ը կոնկրետ Ուկրաինա Patriot մարտկոցներ ուղարկելու հարցը: «Patriot-ը քննարկվող տարբերակներից մեկն է»,- հավելել է պաշտոնյան՝ վստահեցնելով, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը Միացյալ Նահանգների «գլխավոր առաջնահերթությունն» է։

«Մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, որոնք կարող են օգնել ուկրաինացիներին դիմակայել ռուսական հարձակումներին, ուստի բոլոր հնարավորությունները սեղանին են, եւ մենք նայում ենք, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները, եւ փնտրում ենք տարբերակների համադրություններ, որոնք օգտակար կլինեին»,- հավելել է նա: