Ոսկու արժեքը չորեքշաբթի առավոտյան բարձրանում է՝ հասնելով մեկ տրոյական ունցիան 1 750 դոլարի, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յոքի Comex բորսայում բարձրացել է 5,2 դոլարով կամ 0,3 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 753,6 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,03 տոկոսով՝ մեկ ունցիան 21,21 դոլար։