Առնվազն 21 մարդ տուժել է Պակիստանի հարավարեւմտյան Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվետում տեղի ունեցած պայթյունից։

Ինչպես տեղեկացրելէ Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին, վիրավորներից 15-ը ոստիկաններ են։ Նախնական տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքնաշեն պայթուցիկը պոլիոմիելիտի դեմ պատվաստման կետի կողքին, որը պահպանվում էր ոստիկանների կողմից։

Պակիստանի իշխանությունները երկուշաբթի Փենջաբ, Սինդ եւ Բելուջիստան նահանգների 23 շրջաններում սկսել են պոլիոմիելիտի դեմ մինչեւ 5 տարեկան 13,5 մլն երեխաների պատվաստման փուլը, որը երրորդն է այս տարի։