Անկարան Մոսկվային տեղեկացրել է, որ համաձայն չէ քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) կողմից վերահսկվող շրջաններում սիրիական բանակի ստորաբաժանումների տեղակայմանը։ Այս մասին երեքշաբթի Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տեղեկացրել է թուրքական աղբյուրը։

«Մենք Մոսկվային տեղեկացրել ենք մեր անհամաձայնության մասին՝ կապված ՍԴՈւ-ի [տեղակայման] շրջաններում սիրիական կառավարական ուժերի ֆորմալ տեղակայման հետ»,- նշել է նա։

«Մենք նաեւ ռուսական կողմի ուշադրությունն ենք հրավիրել ՍԴՈւ-ն ցրելու եւ [այդ քրդական կազմավորումները] [Սիրիայի] Ռուսաստանի ազդեցության ոլորտի մեջ մտնող տարածքից դուրս բերելու անհրաժեշտության վրա»,- ավելացրել է հեռուստաալիքի զրուցակիցը։