Ամերիկացի սենատորները երեքշաբթի ընդունել են օրինագիծ, որը պաշտպանում է նույնասեռ ամուսնությունների դաշնային օրենքը։ Օրենքի ընդունումը պայմանավորված է այն մտավախություններով, որ Գերագույն դատարանը կարող է չեղարկել 2015թ. որոշումը, որը լեգալացնում է նույնասեռ ամուսնություններն ամբողջ երկրում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Նեղ մասնագիտացված օրինագիծը, որը դաշնային կառավարությունից պահանջում է ճանաչել ամուսնությունը, եթե այն օրինական է եղել այն նահանգում, որտեղ կայացել է, կոչված է պաշտպանելու նույնասեռ ամուսնությունները Գերագույն դատարանի հնարավոր արգելքից։

Բայց դա չի խանգարի նահանգներին արգելել նույնասեռ ամուսնությունները, եթե Գերագույն դատարանը նրանց թույլ տա անել դա։

Օրինագիծը «միլիոնավոր նույնասեռականների եւ միջցեղային նույնասեռական զույգերի վստահություն կհաղորդի այն բանում, որ իրենց ամուսնություններն իրական են եւ այդպիսին կմնան ապագայում»,- երեքշաբթի օրինագծի ընդունումից առաջ ասել է դեմոկրատ սենատոր Թեմի Բոլդուինը՝ մեկը նրանցից, ովքեր համառորեն պաշտպանում էին այս օրենսդրական նախաձեռնությունը։

Բոլդուինը ԱՄՆ պատմության մեջ Սենատի առաջին բացահայտ համասեռամոլ անդամն է։ Մարդահամարի գրասենյակի տվյալներով՝ ԱՄՆ-ում ապրում է մոտ 568 000 ամուսնացած նույնասեռական զույգ։