Այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից հայտնում են, որ նույն օրը լսումներ տեղի կունենան Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածության վերաբերյալ, ով նախագահ Ջո Բայդենի թեկնածուն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Նրանց թեկնածությունների հաստատման պարագայում, արդեն հունվարին Թրեյսին Երևանից կմեկնի Մոսկվա, իսկ Քվիենը կկարողանա ժամանել Երևան: