«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում ոչ մի ընտրակեղծարարություն տեղի չի ունեցել:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկից հետո ինքն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել ՔՊ վարչության կազմից։ Նա անդրադարձել է նաեւ այն տեղեկություններին, որ խոսվում է ընտրակեղծիքների մասին:

«Ոչ մի ընտրակեղծարարություն տեղի չի ունեցել, ուղղակի վերահաշվարկ է տեղի ունեցել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններից հետո բողոքներ էին եղել արդյունքներից: Վերահաշվարկ էր տեղի ունեցել, որի արդյունքում Համբարձում Մաթեւոսյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: