Նոյեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Քարագլուխ գյուղի 48-ամյա մի բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել էր, որ նոյեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրով անցնող հիդրոէլեկտրակայանի խողովակաշարից տարել են ջրի ծավալը չափող սարք։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը։ Շատին գյուղի 61-ամյա մի բնակիչ էր։ Նա հրավիրվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու հայտնեց, որ գողությունն ինքն է արել, իսկ գողոնը թաքցրել է իր առանձնատանը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։