Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց Վարդաքար գյուղի մի բնակիչ. նոյեմբերի 16-ից տնից բացակայել էր, իսկ օրեր անց վերադառնալով՝ տեսել էր, որ հյուրասենյակի պահարանից բացակայում է ալկոհոլային խմիչքների հավաքածուն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր և պարզեց, որ տուն էին մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով: Վնասի չափը մոտ 200 հազար դրամի էր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Վարդաքար գյուղի 35-ամյա մի բնակիչ: Նա խոստովանեց, որ օրեր առաջ ինքն էր ձեռքով խփել-բացել խոհանոցի պատուհանը և գողացել ոգելից խմիչքները:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: