«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:

Տեղեկությունն իր էջում հայտնել է նաև Մանավազյանը՝ շնորհակալություն հայտնելով հնարավորության ու վստահության համար: