Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07:00-ը երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: