Սինգապուրի խորհրդարանը երեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին, չեղարկել է տղամարդկանց միջեւ սեքսի համար պատիժ սահմանող օրենքը, որը գործում էր այն ժամանակվանից, երբ երկիրը բրիտանական գաղութ էր։ Օրենքի համաձայն՝ գեյ սեքսի համար երկու տարվա ազատազրկում էր սպառնում։

Վերջին շրջանում այն քննադատում էին որպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին խտրականացնող օրենք։ Ավելի վաղ այն մի քանի անգամ դատական կարգով փորձել էին չեղարկել ։ Օրենքը չեղարկելու մասին ամռանը հայտարարել էր պետության վարչապետ Լի Սյանլունը։

Միաժամանակ Սինգապուրի խորհրդրանը փոփոխություն է մտցրել երկրի սահմանադրությունում՝ ամրագրելով ամուսնություն սահմանումը բացառապես որպես տղամարդու եւ կնոջ միություն։ Այսպիսով միասեռ ամուսնությունների օրինականցումը անհնար է դառնում, ինչը առաջացրել է տեղական համանքի հիասթափությունը։