Մենք պետական կառավարման ոլորտում ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում Հայաստանին։ Այս մասին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նման միջոցներն ուղղված են ողջ եվրասիական տարածքում այդ որոշումների մասշտաբի մեծացմանը։ «Եթե պետությունը քաղաքացիներին եւ բիզնեսին ծառայությունների տրամադրման հարցով արդյունավետ որոշումներ է կայացնում, ապա մենք հնարավորություն ունենք ընդլայնել այդ որոշումների մասշտաբները»,-նշել է Սարգսյանը։