ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆրանսիական բագետը ոչ նյութական ժառանգության ցանկում գրանցելու մասին Ֆրանսիայի հայտի վերաբերյալ դրական որոշում է ընդունել։ Որոշումն ընդունվել է Մարոկկոյում ընթացող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանի շրջանակում։

Բագետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու թեկնածու է ընտրվել Ֆրանսիայից անցյալ տարվա գարնանը։ Նրա մրցակցների թվում են եղել Փարիզի ցինկե տանիքները եւ Արբուայի գինիների փառատոնը, բայց ի վերջո նախապատվությունը տրվել է երկրի խոհարարական խորհրդանիշին, որը ասոցացվում է ֆրանսիական կենսակերպի հետ, ինչպես մեկ գավաթ գինին կամ զոլավոր մատրոսկան։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում բագետի բաղադրատոմսը ներառելու մասին հայտն ի սկզբանե ներկայացրել էր ֆրանսիացի հացթուխների ֆեդերացիան՝ մատնանշելով ազգային հացաբուլկեղենային արտադրության կարեւոր տնտեսական բաղադրիչը։