ԱՄՆ Ալաբամա նահանգը որոշում է կայացրել մահապատժի դատապարտված Ալան Միլլերին մահապատժի չենթարկել սեպտեմբերին նման մահապատժի անհաջող փորձից հետո, դրա փոխարեն կկիրառվի դատավճռի կատարման այլ եղանակ, հաղորդում է Al.com-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:

Սեպտեմբերին ամերիկյան իշխանությունները դադարեցրել էին Միլլերի մահապատիժը, որը դատապարտվել էր 1999 թվականին երեք մարդու սպանության համար: Մարդասպանին ստիպված են եղել վերադարձնել բանտախուց։

«Մահապատիժն ի կատար ածելու ցանկացած ապագա փորձ (Միլլերի նկատմամբ) կարող է իրականացվել միայն ազոտային հիպոքսիայի միջոցով»,-պորտալը մեջբերում է փաստաթղթերի տեքստը:

Ավելի վաղ Ալաբամայի նահանգապետ Քայ Այվին խնդրել է դադարեցնել նահանգում մահապատժի իրականացումը։