Հունգարիան խոստացել է վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը  2023 թվականի փետրվարի սկզբին։ Այս մասին  հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն, հաղորդում է Reuters-ը։

«Դա դրական հաղորդագրություն էր․․․Դրանում հատուկ նշվում է, որ Հունգարիան նախապայմաններ չունի»,-ասել է Հաավիստոն։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած շաբաթ հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կվավերացնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտնի հաջորդ տարվա սկզբին:

Հաավիստոյի խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը չի վավերացրել հայտերը եւ դեռ ժամկետներ չի նշել։