Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել։

Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի միջեւ։ «Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Ալի Ասադովին ծննդյան օրվա առթիվ։ Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։