Հարձակողական գործողությունների արդյունքում ռուսական բանակը լիակատար վերահսկողության տակ է վերցրել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Անդրեեւկա բնակավայրը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Շարունակվում են հաջող հարձակողական գործողությունները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանոյե բնակավայրը ռուսական զորքերի կողմից ազատագրելու համար»,- ասել են ՌԴ ՊՆ-ից։

Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցում ասել է, որ հարձակման արդյունքում Դոնեցկի ուղղությամբ երկու բնակավայր՝ Բելոգորովկան եւ Պերշե Տրավնյան, ռուսական բանակի վերահսկողության տակ են անցել։