Պղնձի արժեքը հինգշաբթի բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Սակարկությունների վրա ազդում են դոլարի թուլացումը, Չինաստանի վերաբերյալ վիճակագրության հրապարակումը եւ երկրում կորոնավիրուսային սահմանափակումների հետ կապված սպասումները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1,18 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,782 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 2,51 տոկոսով՝ 8 239 դոլար, ալյումինիումինը՝ 4,12 տոկոսով՝ 2 477,5 դոլար, ցինկինը՝ 3,51 տոկոսով՝ 3 037,5 դոլար։