Պենտագոնը ամերիկյան Raytheon ընկերության հետ կկնքի պայմանագիր վեց NASAMS զենիթահրթիռային համալիրի արտադրության մասին՝ Ուկրաինայի համար, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով  իր աղբյուրին։ Պայմանագրի գումարը կկազմի 1,2 մլրդ դոլար։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ամերիկյան Raytheon Technologies պաշտպանական եւ աերոտիեզերական ընկերության հետ կկնքի պայմանագիր վեց NASAMS շարժական զենիթահրթիռային համալիրների արտադրության մասին՝ դրանք Ուկրաինա ուղարկելու համար։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Վաշինգտոնի տեղեկացված աղբյուրին։

Ինչպես նշել է գործակալությունը, նրա թղթակիցը նաեւ տեսել է համապատասխան փաստաթուղթը։ Դրա համաձայն՝ պայմանագրի գումարը կկազմի 1,2 մլրդ դոլար։

Պայմանագրի կատարման ժամկետների, ինչպես նաեւ որեւէ այլ մանրամասնի մասին չի տեղեկացվել։ Այս առիթով չեն եղել նաեւ պաշտոնական անձանց մեկնաբանություններ։