Միացյալ Նահանգների նախկին նախագահն ասել է, որ վարակվել է կորոնավիրուսով. ախտանշաններն աննշան են, ընդհանուր առմամբ «իրեն լավ է զգում»։ Այս մասին նա գրել է իր Թվիթերում։

«Իմ քովիդ-թեստը դրական է։ Ախտանշաններն զգալի չեն, ես ինձ ընդհանուր առմամբ լավ եմ զգում եւ տնից զբաղվում եմ իմ գործերով»,- գրել է Քլինթոնը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ լրիվ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ եւ անգամ բուստերային չափաբաժին է ստացել՝ իր բաժանորդներին կոչ անելով «անել նույնը, հատկապես ձմռան ամիսներին ընդառաջ»։