2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Արաքս համայնքի Ապագա բնակավայրի այգու կառուցապատման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի մարզպետարանից:

Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 9.98 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 55%-ը՝ պետության կողմից:

Իրականացվող աշխատանքների ընթացքում նախատեսվում է կառուցապատել Ապագայի 694 քմ մակերեսով այգին, որտեղ բնակիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին:

Կապալառու ընկերությունը «Սյունիք» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն։

2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ապագայում ընթացքի մեջ են նաև մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները: